Skip to content
Sign in
Payment Gateway for EVOCABANK icon

Payment Gateway for EVOCABANK

Payment Gateway for EVOCABANK – WooCommerce-ի հավելում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել կայքին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգը։.

Not scanned yet WordPress plugin 10 installs

Install in

No install steps yet

Follow the steps on the source page.

Payment Gateway for EVOCABANK – WooCommerce-ի հավելում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել կայքին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան, ինչպես նաև «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար։

Հեռախոսահամար՝ 044 60 55 52
Էլ-հասցե՝ atm@evocabank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ընդունում է վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկյան դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումն օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում (տես նկ․ 1)։ Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգով վճարելու հնարավորությունը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարումներ ընդունելու էջ։ Վճարումը կատարելուց կամ ձախողվելուց հետո հաճախորդը վերադարձվում է կայք և տեղեկացվում վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ

  • Օգտատերը պետք է ունենա WordPress-ով պատրաստված կայք։
  • Կայքում պետք է տեղադրված լինի WooCommerce հարթակը։
  • Կայքը պետք է համապատասխանի հավելվածի մինիմալ պահանջներին (PHP 7.4 և ավելի նոր տարբերակ)։
  • Կայքի ներքին հղումները պետք է լինեն ճշգրիտ։

Հավելվածի հնարավորությունները (տես նկ․ 2)

  1. Օգտատիրոջը տրվում է հնարավորություն խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
  2. Հավելվածն աջակցում է ArCa-ի iPay և EPG հարթակներին. հարթակն ընտրվում է կարգավորման վահանակի «Platform» դաշտում։
  3. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն բազմալեզու կայքերում։
  4. Կարգավորման վահանակը հնարավորություն է տալիս ընտրել վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)։
  5. Հավելումն ունի թեստային ռեժիմ (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի հետ)։
  6. Քարտերի պահպանում (binding), գումարի վերադարձ (refund), երկփուլ վճարում և WooCommerce Subscriptions-ի աջակցություն։
  7. Համատեղելի է WooCommerce-ի HPOS-ի և WooCommerce Blocks-ի հետ։
  8. Տեխնիկական լոգավորման հնարավորություն։
  9. Ավտոմատ թարմացման հնարավորություն։

Իրավունքներ

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Ուշադրություն

Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը։

Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարելով 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում՝
* այլ հավելվածների, հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար,
* WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երրորդ կազմակերպության կողմից պարբերական թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
* օգտատիրոջ կայքի անխափանության և անվտանգության համար։

Written by Joobi from the project's own listing. See the source page

evocaevocabankpayment gatewaypayment systemwoocommerce
23 Nov 2026
Version 1.0.9 released. Not scanned yet.

1.0.9

  • iPay / EPG հիբրիդային աշխատանք. կարգավորումներում ավելացել է «Platform» դաշտը (լռելյայն՝ iPay, գործող կայքերի աշխատանքը չի փոխվում)։ Բանկի հասցեները ներդրված են հավելվածում, 3DS2-ը միշտ պահանջվում է։
  • Վճարումը միշտ հաստատվում է բանկից (պատվերի համար, գումար, արժույթ). վերադարձի հղումն ինքնին այլևս պատվերը «վճարված» չի դարձնում։
  • Գումարի վերադարձը (refund) ուղարկվում է բանկի պատվերի նույնականացուցչով և գումարով` փոքր միավորներով. աջակցվում են լրիվ և մասնակի վերադարձերը։
  • Պահված քարտեր. քարտի ջնջումը ստուգում է սեփականատիրոջը և nonce-ը, պահված քարտով վճարումը «վճարված» է դառնում միայն բանկի հաստատումից հետո։
  • Պատվերը «ձախողված» չի նշվում, քանի դեռ բանկը մշակում է վճարումը (3DS-ը ընթացքի մեջ է կամ դեռ չի հաստատվել). cron-ը ավարտում է պատվերը բանկի հաստատումից հետո։
  • Cron-ի ստուգման ուղղում, WooCommerce HPOS-ի և WooCommerce Blocks-ի համատեղելիություն։
  • Անվտանգ HTTPS հարցումներ (սերտիֆիկատի ստուգումը միացված է), WordPress HTTP API-ի օգտագործում curl-ի փոխարեն։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն թարգմանությունների թարմացում, նվազագույն PHP տարբերակ՝ 7.4։

1.0.8

  • Թարմացում և լուծումների արդիականացում

1.0.7

  • Թարմացում և լուծումների արդիականացում

1.0.6

  • Թարմացում և լուծումների արդիականացում

1.0.5

  • Անվտանգության բարձրացում

1.0.4

  • Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • iPay 3DS2 անցման արդիականացում

1.0.3

  • Refund հնարավորության ավելացում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • Վճարում հաստատումով գործառույթի ավելացում
  • WooCommerce Subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում

1.0.2

  • Binding հնարավորության ավելացում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • WordPress 5.7.1 տարբերակի թեստավորում

1.0.1

  • readme նկարագրության թարմացում
  • Պատկերասրահի ավելացում
  • WordPress 5.4.2 տարբերակի թեստավորում

1.0.0

  • Հավելվածի թողարկում
22 Sep 2020Listed on Joobi from WordPress.org.

Follow this listing's changes (Atom feed)